Արքայազն Հարիի նախկին թիկնապահը խուսափել է ազատազրկումից

19:54   09 Հոկտեմբեր 2018    169

Թիմոթի Մերֆիթը, որը եղել է բրիտանական արքայազնի թիկնապահը, խուսափել է ազատազրկումից՝ մանկական պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ ներբեռնելու մասին մեղադրանքներից հետո։

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութեր է հայտնաբերել Մերֆիթի համակարգչում՝ 2017 թվականին նրա բնակարանի խուզարկության ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Մերֆիթը խուսափել է ազատազրկումից իր զինվորական կարիերայի և այն փաստի շնորհիվ, որ եղել է արքայազն Հարիի թիկնապահը։

Այնուամենայնիվ, նրան դատապարտել են 160 ժամ հարկադիր աշխատանքի, իսկ նրա անունը յոթ տարով ներառվել է սեքսուալ հանցագործների գրանցամատյանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները