ԱՄՆ-ն սկսել է ավելի շատ զենք և ռազմական տեխնիկա վաճառել արտասահմանյան պետություններին

09:32   10 Հոկտեմբեր 2018    419

2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ն մեծացրել է արտերկիր զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալները (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) 33 տոկոսով: Այն 55.6 մլրդ դոլար է կազմել:

Այս մասին հաղորդում է ամերիկյան վարչակազմի ներկայացուցչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի 6-ին Defense News պարբերականը հայտնել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ պետքարտուղարությունն արտերկիր 69.7 մլրդ դոլարի զենք վաճառելու թույլտվություն է տվել: Գերատեսչությունն ավելի քան 70 պայմանագիր է հաստատել:

2017 ֆինանսական տարում ԱՄՆ սպառազինությունների արտահանման ծավալը 41.93 մլրդ դոլար է կազմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Զենք   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները