ԼՂ հարցի շուրջ բանակցությունները պետք է լինեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. Նախագահ

09:37   10 Հոկտեմբեր 2018    506

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ այսօր սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել:

Ազերթաջ գործակալության փոխանցմամբ, նիստը բացվել է Իլհամ Ալիեւի ելույթով: Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձ է կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Ալիեւի, բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միայն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները