Զաքիր Հասանովը կմասնակցի ԱՊՀ երկրների հանդիպմանը

11:44   10 Հոկտեմբեր 2018    185

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

«Հոկտեմբերի 12-ին Տաշքենդում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Այդ նիստին մասնակցելու համար պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 11-ին կուղևորվի Ուզբեկստան», - ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-նռ:

Պաշտպանական գերատեսչությունների հանդիպման օրակարգում դրված է 20 հարց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները