Չինաստանի ռեստորաններից մեկում 8 հոգու ճաշի համար 58 000 դոլար հաշիվ են ներկայացրել

22:54   10 Հոկտեմբեր 2018    134

Չինաստանի իշխանությունները հետաքննություն են վարում Շանհայում գործող ռեստորաններից մեկի նկատմամբ, որտեղ Դուբայից ժամանած զբոսաշրջիկից և նրա 7 ընկերոջից 400 000 յուան ($58,000) են պահանջել 20 ուտեստից բաղկացած ճաշի համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինական սոցցանցերում շրջանառվում է 58 000 դոլար արժողությամբ ճաշկերույթի ստացականը, որում նշված են ճաշատեսակների անունները: Ռեստորանի ներկայացուցիչը սկզբում պնդել է, որ լուսանկարը կեղծ է՝ նշելով, որ իրենք նույնիսկ չեն մատուցում նշված ուտեստներից որոշները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն ռեստորանի սեփականատերը և գլխավոր խոհարարն ավելի ուշ հաստատել է, որ իրենք շատ թանկարժեք ուտեստներ են մատուցել 8 հոգուց կազմված խմբին, որոնց թվում է եղել Դուբայից ժամանած VIP հյուրը: Խոսելով ընդհանուր հաշվի մասին՝ ասել է. «Դա ոչինչ է Դուբայում»:

Այնուամենայնիվ, ռեստորանի աշխատակիցները նշել են, որ իրենց մոտ նման գներ չեն գործում նշված ուտեստների համար, և որ գումարը չափազանցված է:

Վերոնշյալ «թանկարժեք» ուտեստների թվում ելեղ են օրգանական թթուներ ($5.54), համեմված հավ ($14.29), սոուսով եփված ոստրե ($17.21), խավիար ($729 x 8), խեցգետին ($408 x 8), ձիթապտղով բադ ($421), կոկորդիլոսի պոչով ապուր ($2,449) և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները