ԱՄՆ-ում կնոջը թույլ չեն տվել ինքնաթիռ նստել սկյուռիկի պատճառով

21:36   10 Հոկտեմբեր 2018    166

Օռլանդո-Քլիվլենդ չվերթի ուղևորուհուն իջեցրել են ինքնաթիռից այն բանի համար, որ նա իր հետ վերցրել է իր սկյուռիկին։

Կինը հայտարարել է, որ վախենում է թռչել և ավելացրել է, որ սկյուռիկը իրեն հուզական աջակցություն է ցուցաբերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թերթի հաղորդմամբ՝ ինքնաթիռի անձնակազմը կնոջից պահանջել է լքել ինքնաթիռը, ինչին կինը ժխտական պատասխան է տվել։ Անձնակազմի անդամները ստիպված են եղել իրավապահների կանչելու, որոնք կարգավորել են իրավիճակը։

Հաղորդվում է, որ այդ ընթացքում ինքնաթիռի բոլոր ուղևորները ստիպված են եղել դուրս գալ ինքնաթիռից․ չվերթը հետաձգվել է երկու ժամով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները