Maps-ը պերուացի ամուսնական զույգի բաժանման պատճառ է դարձել

21:53   10 Հոկտեմբեր 2018    136

Լիմայում ամուսինը բաժանվել է կնոջից այն բանից հետո, երբ տեսել է նրա լուսանկարը Google Maps-ում․ լուսանկարում կինը գրկախառնված է եղել այլ տղամարդու հետ։

Տղամարդը քարտեզի միջոցով ծրագրել է երթուղին, երբ նկատել է, որ լուսանկարներից մեկում պատկերված է իր կինը՝ այլ տղամարդու հետ գրկախառնված։ Նա կնոջը ճանաչել է հագուստից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թեպետ լուսանկարն արվել է 2013թ․, սակայն տղամարդը, տեղեկանալով կնոջ դավաճանության մասին, այնուամենայնիվ, ապահարզան է պահանջել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները