Տղամարդը բողոքել է Netflix-ից կախվածություն ունենալուց

09:00   11 Հոկտեմբեր 2018    213

Netflix սթրիմինգային ծառայությունը կարողանում է զարմացնել իր նախագծերով, որոնք պարզապես ձգում են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ հենց սա էլ դարձել է այս ծառայության դեմ բողոքի պատճառը։ Բանն այն է, որ Հնդկաստանի 26-ամյա բնակիչը Հոգեկան առողջության ազգային ինստիտուտին բողոք է ներկայացրել՝ Netflixi-ի բովանդակությունից կախվածություն ունենալու համար։

Տղամարդը պնդում է, որ կախվածությունն իր մոտ արդեն վեց ամիս է ինչ կա։ Նա օրական յոթ ժամ դիտում է ալիքի հաղորդումները։ Դրա պատճառով նրա մոտ մշտական հոգնածություն և աչքերի լարվածություն է նկատվում, ինչպես նաև խանգարվել է քունը։

Բժիշկների խոսքերով, պատճառն այն է, որ հեռուստացույցի դիմաց տղամարդը շեղվել է իր առօրյա հոգսերից։ Ավելի վաղ նա կորցրել էր աշխատանքը, իսկ հարազատներն էլ, իրենց հերթին, ճնշում էին նրան գումար չաշխատելու համար։ Բժիշկները կտրականապես արգելում են՝ փորձել հաղթահարել ընկճախտը հեռուստատեսային մարաթոնի օգնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Netflix   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները