Ֆլորիդայի իշխանությունները հաղորդել են փոթորկի հետևանքով առաջին զոհի մասին

09:07   11 Հոկտեմբեր 2018    239

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իշխանությունները հաղորդել են նահանգի հյուսիսային ափերին հարվածած «Մայքլ» փոթորկի հետևանքով առաջին զոհի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Գեդսդեն շրջանի բնակիչը զոհվել է, երբ նրա տան վրա ընկած հսկայական ծառը փակել է ելքը՝ թույլ չտալով դուրս գալ տնից: Տղամարդու մահվան պատճառը հստակ չի նշվում: Հայտնի է, որ փրկարարներին չի հաջողվել հասնել օգնության՝ փակ փողոցների և էլեկտրահաղորդման լարերի վնասման պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մայքլ» փոթորիկը չորեքշաբթի հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեքսիկո Բիչ քաղաքի հյուսիսարևմտյան ափերին:

Փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնի տվյալներով՝ քամու արագությունը տարերային աղետի գոտում հասնում է 240 կմ/ժամի: Փոթորկի վտանգավորությունը գնահատվում է 4 աստիճան՝ հնարավոր 5-ից: Փոթորիկը հասել է նաև Մեքսիկայի ափերին:

Ըստ տվյալների՝ «Մայքլը» մայրցամաքին հարվածած ամենաուժեղ փոթորիկն է վերջին 14 տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները