Իրանի ԱԳՆ-ն, իր դիվանագետին հանձնելու հետ կապված, կանչել է Գերմանիայի դեսպանին

09:11   11 Հոկտեմբեր 2018    181

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին, որպեսզի իր դիվանագետի կալանավորման եւ Բելգիային հանձնելու հարցի հետ կապված բողոք հայտնի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:

Նրա խոսքերով՝ ԻԻՀ-ի ԱԳՆ-ում գերմանացի դեսպանին հայտնել են, որ իրանցի դիվանագետի կալանավորումն ու հանձնումը դավադրություն է, որ մշակել են իրանա-եվրոպական հարաբերությունների թշնամիները, այն ուղղված է Իրանի եւ Եվրոպայի հարաբերությունների լարմանը։

Խոսքը իրանցի դիվանագետ Ասադոլ Ասադիի մասին է։ Նրան համարում են Փարիզից ոչ հեռու քաղաքական հանրահավաքի ժամանակ ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Այն պետք է տեղի ունենար հունիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Գերմանիա   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները