Առանց Եվրամիության աշխարհը կկործանվեր. Մոգերինի

09:30   11 Հոկտեմբեր 2018    262

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ֆինլանդիայում դասախոսությամբ է հանդես եկել, որտեղ ասել է, որ առանց ԵՄ-ի աշխարհը կկործանվեր:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա նշել է, որ ներկայում աշխարհում իրավիճակը լավագույն կերպով չի դասավորվում, սակայն Մոգերինիի կարծիքով, առանց Եվրամիության, այն ավելի վատ դրության մեջ կլիներ:

«Մի պահ մտածե՛ք այդ մասին: Փակե՛ք ձեր աչքերը և մի պահ պատկերացրեք, որ հենց հիմա Եվրամիությունն անհետացել է համաշխարհային թատերաբեմից: Ասենք՝ մի ամսով կամ շաբաթով, անգամ մի քանի օրով: Աշխարհը պարզապես կկործանվեր»,-հայտարարել է Մոգերինին:

«Ջնջե՛ք բոլոր գործողությունները, որոնք մենք ձեռնարկում ենք որպես Եվրամիություն ամբողջ աշխարհում՝ անդամ երկրների հետ միասին, լինի դա խաղաղությունը և անվտանգությունը, զարգացումը, մարդասիրական գործունեությունը կամ դիվանագիտությունը, և դուք կհասկանաք, որ իրավիճակն աշխարհում շատ ավելի վատը կլիներ»,-հավելել է Մոգերինին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները