ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Պետդեպ

09:40   11 Հոկտեմբեր 2018    191

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

«Դուշանբեում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը դրական ազդանշան է: Այդ հանդիպումից հետո մենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվության նվազում ենք նկատում», – ասել է ամերիկացի գործիչը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը կողմերին կոչ է անում հետագայում ևս հավատարիմ մնալ այդ ընթացքին: «Կարևոր է նաև կողմերի ագրեսիվ հայտարարությունների նվազումը: Նման հռետորաբանությունը խաղաղության չի բերում», – շեշտել է Քենթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները