Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կներկայացնի

09:44   11 Հոկտեմբեր 2018    421

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

«Նախնական կարող եմ ասել, որ ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան։

Եվ սրա համար ես ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», - ասել է Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիկոլ-Փաշինյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները