Սիրիան ԱՄՆ-ից վերակառուցման համար ոչ մի դոլար չի ստանա, քանի դեռ Իրանը չի լքել երկիրը. Փոմփեո

09:49   11 Հոկտեմբեր 2018    244

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից գումար և վերակառուցման համար օգնություն չի ստանալ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կողմից աջակցություն գտած խմբավորումները չեն լքել երկիրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ ոչ կառավարական հրեական կառույցում իր ելույթի ժամանակ: «ՄԱԿ-ում մենք կոնսենսուսի կոչ արեցինք այն բանի հետ կապված, որ Իրանը և իրեն ենթակա ուժերը չպետք է Սիրիայում պահպանեն ներկայությունը:

Երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկած է Սիրիայի կառավարության ուսերին: Մենք հստակ հասկացրել ենք՝ քանի դեռ Իրանի կողմից աջակցություն գտած ուժերն ամբողջությամբ դուրս չեն գա Սիրիայից, այն վերակառուցման համար ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա»,-ասել է Փոմփեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները