Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ ելույթ ունենալով Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպությունում: «ՄԱԿ-ում մենք մենք փոխհամաձայնության կոչ Էինք անում այն բանի շուրջ, որ Իրանը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ուժերը չպետք Է ներկայություն պահպանեն Սիրիայում:
Երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկած Է սիրիական կառավարության վրա, որը պատասխանատվություն Է կրում այնտեղ Իրանի ներկայության համար: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել. քանի դեռ Սիրիան չի հասել Իրանի կողմից աջակցվող ուժերի լիակատար դուրսբերմանը, նա ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա վերականգնման համար»,- ասել Է Փոմպեոն: Ավելի վաղ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ կսկսեն օգնել Սիրիայի վերականգնմանը միայն «քաղաքական անցումից» հետո:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սիրիա
ԱՄՆ