Առնոլդ Շվարցենեգերը ներողություն է խնդրել կանանց նկատմամբ իր վերաբերմունքի համար

10:40   11 Հոկտեմբեր 2018    244

Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ բազմիցս «հատել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ կապված և այժմ դրա համար ներողություն է խնդրում:

Այս մասին գրում է Men’s Health պարբերականը:

«Հիշելով անցյալը` կարող եմ ասել, որ մի քանի անգամ հատել եմ թույլատրելիի սահմանը, բայց միշտ առաջինն եմ ներողություն խնդրել»-հայտարարել է նա՝ մեկնաբանելով սեռական ոտնձգությունների և բռնության դեմ #MeToo շարժման թեման:

Շվարցենեգերը նաև ընդգծել է, որ այդ պատճառով իրեն անհարմար է զգում և ներողություն է խնդրում թույլ սեռից: Աստղի խոսքով՝ ինքը չէր ցանկանա, որ որևէ մեկը կրկներ իր սխալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Առնոլդ-Շվարցենեգեր  


Վերնագիրի այլ պիտակները