Մալայզիայում ցանկանում են վերացնել մահապատիժը

11:08   11 Հոկտեմբեր 2018    239

Մալայզիայում մտադիր են մոտ ապագայում չեղարկել մահապատժի մասին գործող օրենքը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Լուի Վուի Կեոնգը, երկրի նախարարների կաբինետն արդեն հաստատել է մահապատժի չեղարկման մասին որոշումն ու ուղղել այն խորհրդարան:

Սպասվում է, որ օրենքի նախագիծը քննարկման կդրվի խորհրդարանի ստորին պալատի առաջիկա նիստի ժամանակ՝ հոկտեմբերի 15-ին:

Նա նաև նշել է, որ մինչ օրենքի լիիրավ ընդունումը Մալայզիայում պետք է ժամանակավորապես դադարեցվի մահապատիժների ավելի վաղ կայացված որոշումների ի կատար ածումը:

«Մահապատիժը պետք է չեղարկվի և վերջ: Մենք ուսումնասիրում ենք որոշակի խնդիրներ, մենք պետք է ուսումնասիրենք ու լսենք այս հարցի շուրջ բոլոր կարծիքները, սակայն այսօրվա դրությամբ կայացված որոշումն այն է, որ մահապատիժը վերացվի», - ընդգծել է Լուի Վուի Կեոնգը:

Մալայզիայում մահապատիժը նախատեսված է ծանր հանցագործությունների համար՝ սպանության, անչափահասների բռնաբարության, պետական դավաճանության, միապետության դեմ զինված ընդվզման, ինչպես նաև թմրանյութերի անօրինական առքուվաճառքի համար:

Մահապատիժը Մալայզիայում իրականացվում է կախաղանի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները