Հռոմի պապն աբորտը պատվիրված սպանության հետ է համեմատել

11:23   11 Հոկտեմբեր 2018    244

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է հանդես եկել աբորտներին:

Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ այս կապակցությամբ քահանայապետը դիմել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների: Նա ներկաներին հարց է տվել՝ արդյոք ճի՞շտ է խնդիրը լուծելու համար մարդկային կյանք «խլելու» որոշումը: Ամբոխը բացասաբար է պատասխանել:

«Ճիշտ չէ մարդուն, թեկուզև փոքրիկ, զրկել կյանքից՝ խնդիրը լուծելու համար: Դա նույնն է, ինչ խնդիրը լուծելու համար մարդասպան վարձելը»,-ասել է Հռոմի պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները