Իսպանիայում սկանդալ է ծագել՝ վարչապետի գիտական աշխատանքի հետ կապված

11:41   11 Հոկտեմբեր 2018    229

Իսպանիայում սկանդալ է ծագել երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի դոկտորական աշխատանքի իսկության ֆոնին, հաղորդում է El Mundo-ն:

Նշվում է, որ այդ առումով կասկածներ են ծագել, երբ բացահայտվել է առողջապահության նախարար Կարմեն Մորտոն: Նրա հրաժարակնից հետո Քաղաքացիական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան Սանչեսին խնդրել է հրապարակել իր դիսերտացիան՝ դրա իսկության մեջ համոզվելու համար: Սակայն Սանչեսը մերժել է:

Դրանից հետո ենթադրություններ ի հայտ եկան, որ գիտական աշխատանքի զգալի մասը գրել են Արդյունաբերության նախարարության աշխատակիցները: Այդ տեսությունը մասնավոր զրույցում հաստատել է տվյալ գերատեսչության ղեկավար Միգել Սեբաստյանը, սակայն երբեք այդ մասին չի հայտարարել: Հետո լրագրողները վելուծել են գիրքը, որտեղ հրապարակված է Սանչեսի գիտական աշխատանքի մի մասը: Վերլուծությունը փոխառության բավականին մեծ տոկոս է ցույց տվել:

Բացի այդ, հանձաժողովի կազմում, որն ընդունել է Սանչեսի գիտական աշխատանքը, Խուան Կարլոս թագավորի համալսարանից ոչ մի պրոֆեսոր չի կել, որտեղ վարչապետը դոկտորի աստիճան է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները