Համաշխարհային բանկը երկրներին պատրաստում է համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը

12:07   11 Հոկտեմբեր 2018    352

Համաշխարհային բանկը (ՀԲ) աշխատում է Չինաստանի եւ բոլոր մյուս անդամ երկրների հետ համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը պատրաստվելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աշնանային հանդիպման ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ նրանք պետք է անեն հիմա, որպեսզի պատրաստվեն առեւտրային հարաբերությունների պայմանների վատթարացմանը: Մենք շատ անհանգստացած ենք եւ աշխատում ենք մեր բոլոր երկրների հետ, որպեսզի նրանց պատրաստենք հնարավոր վատթարացումներին»,- ասել է ՀԲ ղեկավարը:

Նա նշել է, որ համաշխարհային առեւտրում իրավիճակը գտնվում է բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում: Ջիմ Կիմի խոսքով, եթե բոլոր երկրները, որոնք այսօր ներգրավված են առեւտրում, բախվեն առեւտրային խոչընդոտների հետ, համաշխարհային աճի տեմպերն, իհարկե, կսկսեն նվազել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները