Հունաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում ավելի շատ ռազմաբազաներ տեղակայել

12:20   11 Հոկտեմբեր 2018    298

Հունաստանն ԱՄՆ-ին երկրում նոր ամերիկյան բազաներ ստեղծելու կոչ է արել:

Այս մասին հաղորդում է Kathimerini-ն:

Նշվում է, որ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս, Լարիսա և Վոլոս քաղաքներում լրացուցիչ ամերիկյան բազաներ տեղակայելու առաջրկությունը ստացել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի խոսքով՝ Աթենքը Վաշինգտոնին համարում է միակ ռազմավարական գործընկեր և դաշնակից:

«Հունաստանի համար կարևոր է, որ ԱՄՆ-ն երկրում զարգացնի զինված ուժերը մշտական հիմունքներով՝ ոչ միայն Սուդայի ծոցում, այլև Վոլոսում, Լարիսայում և Ալեքսանդրուպոլիսում»,-հայտարարել է Կամենոսը:




Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները