ՌԴ-ին անհանգստացնում է «մայր» եւ «հայր» հասկացություններից հրաժարումը

13:21   11 Հոկտեմբեր 2018    272

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Չեռնենկոն հայտարարել է, որ «մայր» եւ «հայր» հասկացությունների փոխարինումը «ծնող № 1» եւ «ծնող № 2» հասկացություններով, «անուղղելի վնաս» է հասցնում երեխաներին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա խոսել է ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեում: Նրա խոսքերով՝ որոշ եվրոպական երկրներում դիտվող միտումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։

«Մեր կարծիքով՝ այսպիսի մոտեցումը հանգեցնում է պատմական, ավանդական եւ ընտանեկան արժեքների թուլացմանը»,- ասել է Չեռնենկոն։

Նա նշել է, որ 2019թ․ կնշվի Երեխայի իրավունքների կոնվենցիայի 30 ամյակը, եւ Ռուսաստանում համոզված են, որ երեխաների պաշտպանությունը ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրներից է։

2011թ․ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ «մայր» եւ «հայր» բառերը կվերացվեն պաշտոնական փաստաթղթերից։ Դրանց փոխարեն կնշվեն «ծնող № 1» եւ «ծնող № 2» հասկացությունները՝ այդ բառերին գենդերային երանգ չհաղորդելու եւ «տարբեր տեսակի ընտանիքներին» ընդունելու համար։

Այս քայլին են դիմել նաեւ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները