ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը 2018 թվականին ավելացել է 33 տոկոսով. Reuters

13:36   11 Հոկտեմբեր 2018    412

ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան պետություններին զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալները 2018 ֆինանսական տարում (ավարտվել Է սեպտեմբերի 30-ին) ավելացել Է 33 տոկոսով եւ կազմել 55,6 մլրդ դոլար:

Այդ մասին, հոկտեմբերի 9-ին հայտնել Է Reuters գործակալությունը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի 6-ին Defence News-ը հայտնել Էր, որ 2018 ֆինանսական տարում Պետդեպարտամենտը արտասահամանյան պետություններին զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի թույլտվություն Է տվել 69,7 մլրդ դոլար գումարի չափով:

Ընդամենը Միացյալ նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել Է ավելի քան 70 պարտավորագիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Զենք   2018  


Վերնագիրի այլ պիտակները