Tesla-ի ղեկավարի պաշտոնում Մասկին կփոխարինի 21st Century Fox-ի գործադիր տնօրենը

13:58   11 Հոկտեմբեր 2018    255

21st Century Fox-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը՝ հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կտսեր որդին, կարող է փոխարինել Իլոն Մասկին՝ Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնը Մերդոկը կլքի Walt Disney ընկերության բաժնետոմսերի մի մասի վաճառքն ավարտին հասցնելուց հետո, իսկ Tesla-ում պաշտոնը կստանձնի 2018 թվականի նոյեմբերին:

Այս պահին Մասկը շարունակում է մնալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, սակայն ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հետ տարաձայնությունները հարթելու համար նա համաձայնվել է վճարել 20 միլիոն դոլար և լքել ընկերության նախագահի պաշտոնը: Այնուամենայնիվ, անգամ այս պաշտոնը լքելուց հետո նա շարունակելու է ղեկավարել Tesla-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Ջեյմս-Մերդոկ  


Վերնագիրի այլ պիտակները