Մասկին՝ փոխարինելու է Մերդոկի կտսեր որդին

12:55   11 Հոկտեմբեր 2018    281

21st Century Fox-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը կարող է փոխարինել Իլոն Մասկին՝ Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, հայտնում է Gazeta.ru-ն:

Նա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կտսեր որդին է:

Այս պահին Մասկը շարունակում է մնալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, սակայն ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հետ տարաձայնությունները հարթելու համար նա համաձայնվել է վճարել 20 միլիոն դոլար և լքել ընկերության նախագահի պաշտոնը: Այնուամենայնիվ, անգամ այս պաշտոնը լքելուց հետո նա շարունակելու է ղեկավարել Tesla-ն:

21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնը Մերդոկը կլքի Walt Disney ընկերության բաժնետոմսերի մի մասի վաճառքն ավարտին հասցնելուց հետո, իսկ Tesla-ում պաշտոնը կստանձնի 2018 թվականի նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները