Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

14:21   11 Հոկտեմբեր 2018    288

Թեհրանում Գերմանիայի դեսպան Միխայել Կլոր-Բերխտոլդը կանչվել է Իրանի ԱԳՆ Գերմանիայում իրանցի դիվանագետ Ասադոլի Ա.-ի ձերբակալման եւ ավելի ուշ նրան Բելգիա արտահանձնելու որոշման կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին:

Նրա պնդմամբ, դիվանագետի նկատմամբ Բեռլինի գործողությունները իրականացվել են «Իրանի թշնամիների դավադրության» շրջանակներում եւ տեղավորվում են Թեհրանի եւ Եվրոպայի հարաբերությունների զարգացման տրամաբանությունում:

Իրանական կողմը պնդում է Ասադոլի Ա.-ի շուտափույթ ազատման մասին, ընդգծել է Կասեմին:

«Ընդգծվել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում հետաքննել այդ գործը եւ պատշաճ ժամանակում անհրաժեշտ որոշում կայացնել», -եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները