«Հայտնաբերվել է» 2020-ին կայանալիք ընտրություններում Թրամփի հակառակորդը

14:36   11 Հոկտեմբեր 2018    257

Նյու Յորքի նախկի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կրկին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության շարքերում է:

Դա վկայում է այն մասին, որ 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում նա մտադիր է իր թեկնածությունն առաջադրել, հաղորդում է NBC News-ը:

«Այսօր ես կրկին անդամակցում եմ Դեմոկրատական կուսակցությանը, որի անդամ էի իմ կյանքի մեծ մասը, որովհետև մեզ դեմոկրատներ են պետք, որոնք ժողովրդին այնքան անհրաժեշտ վերահսկողություն և կայունություն կստեղծեն»,-գրել է նա Instagram-ի իր էջում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից Քորի Լևանդովսկին հայտարարել է, որ նախկին քաղաքապետը գործող նախագահի համար լուրջ մրցակից կարող է լինել, եթե պատրաստվում է առաջադրվել ընտրություններում:

2016-ի նախագահական ընտրապայքարում Բլումբերգն աջակցում էր դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին: Սեպտեմբերին The New York Times-ը գրել էր, որ նա լրջորեն մտածում է գալիք ընտրություններում առաջադրվելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները