Վթար «Սոյուզ ՄՍ-10» հրթիռ–կրիչի սրահում

15:00   11 Հոկտեմբեր 2018    169

Միջազգային տիեզերակայանի արշավախմբի անդամ, ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի տիեզերագնաց Նիկ Հեյգը «Սոյուզ ՄՍ-10» հրթիռ–կրիչի սրահում վթարից հետո վայրէջք են կատարել Ղազախստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Վայրէջի ենթադրվող վայր են ժամանել ուղղաթիռներ, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների աշխատակիցներն են եկել։

«Անձնակազմը վայրէջք է կատարել։ Բոլորը ողջ են»,– Twitter–ում գրել է «Ռոսկոսմոս»–ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

Նա նաեւ հայտնել է, որ պետական հանձնաժողով է ստեղծվել վթարի պատճառները ճշտելու համար։

Հրթիռի վթարը տեղի է ունեցել Բայկոնուր օդակայանից մեկնարկից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոյուզ-ՄՍ-10  


Վերնագիրի այլ պիտակները