6-ամյա բրազիլացի տղան երկու օր շարունակ միայնակ թափառել է մայրուղով

15:44   11 Հոկտեմբեր 2018    212

Բրազիլիայում 6-ամյա տղան, որի ամբողջ ընտանիքը մահացել է ավտովթարի ժամանակ, երկու օր շարունակ միայնակ թափառել է մայրուղով, մինչև նրան մի վարորդ է գտել:

Ինչպես գրում է korrespondent.net-ը, Բենջամին անունով տղան բավականին ծանր վիճակում է եղել. նա ջրազրկված է եղել, ինչպես նաև մասամբ կորցրել է հիշողությունն ու հազիվ է խոսել:

Պարզվել է, որ նրա ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ մայրը, հայրն ու ավագ եղբայրը զոհվել են սարսափելի ավտովթարի ժամանակ: Նրանք վերադառնալիս են եղել ծննդյան տոնակատարությունից, երբ պատահել է դժբախտությունը: Անհանգստացած ազգականները սկսել են փնտրել ընտանիքին, երբ նրանք ժամանակին տուն չեն վերադարձել:

Այն ժամանակ, երբ իրավապահները պետք է սկսեին որոնողական աշխատանքնեը, փոքրիկ Բենջամինը գտնվել է:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները տեղեկացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները