«Եվրոպական անվտանգության և էներգետիկայի հատվածում դիվերսիֆիկացման մասին» օրենքն ուղղված է «Ռուսաստանի կործանարար ազդեցությանը հակազդելուն և ԱՄՆ-ում ու արտասահմանում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը», նշվում է կայքում: Փաստաթուղթը 1 մլրդ դոլարի հատկացում է նախատեսում ԵՄ-ում Էներգիայի նոր աղբյուրների օգտագործման նախագծերի ֆինանսավորման, նաև Եվրամիությանը դիվանագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
«Այս օրենքը ԱՄՆ-ի առևտրի ու զարգացման գործակալությանը և մյուս գործակալություններին հնարավորություն է տալիս աջակցել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռազմավարական առումով կարեւոր էներգետիկական նախագծերում ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումներին: Այն կպաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը՝ օժանդակելով Եվրոպայում էներգետիկական անվտանգության բարելավմանը և շուկայի դիվերսիֆիկացմանը», - պարզաբանել է Ջոնսոնը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
ԵՄ