Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել

16:41   11 Հոկտեմբեր 2018    140

Սթենֆորդի համալսարանը չորրորդ անգամ անընդմեջ առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի ամենամյա վարկանիշում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացրել Է Reuters գործակալությունը:

Վարկանիշը, որը գործակալությունը կազմել Է Clarivate Analytics ամերիկյան ընկերության հետ համատեղ, ներառված են կրթական այն հաստատությունները, որոնք «առավելագույնն են անում գիտության զարգացման համար, հայտնաբերում են նոր տեխնոլոգիաներ եւ աջակցում նոր շուկաներին ու ճյուղերին»:

Reuters-ը նշում Է, որ Սթենֆորդի վերջերս կատարած հետազոտությունները ներառում են արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումները, որոնց թվում են՝ նոր տեսախցիկները անվարորդ ավտոմոբիլների համար եւ այն պլատֆորմները, որոնք թույլ են տալիս դեղագործներին՝ մոդելավորել նոր դեղորայքային պատրաստուկների ազդեցությունը մարդկանց վրա: Վարկանիշի հարյուր դիրքերից 46-ն զբաղեցնում են ամերիկյան բուհերը:

Երկրորդ տեղը բաժին Է հասել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին, երրորդը՝ Հարվարդի համալսարանին, չորրորդ տեղում հաստատվել Է Փենսիլվանիայի համալսարանը: Առաջին տասնյակում, ամերիկյան ուսումնական հաստատություններից բացի, տեղ են գտել նաեւ Բելգիայի Լյովենի կաթոլիկական համալսարանը, որն զբաղեցրել Է յոթերորդ դիրքը, եւ Լոնդոնի Կայսերական քոլեջը, որը հայտնվել Է ութերորդ տեղում: Վարկանիշում նաեւ հիշատակվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Կանադայի, Իսրայելի եւ Սինգապուրի բուհերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները