Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

17:12   11 Հոկտեմբեր 2018    260

Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը:

Ավելի քան 15 հազար կմ տարածությունն ինքնաթիռը կհաղթահարի առնվազն 19 ժամում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությանը:

Տեղափոխման համար կօգտագործվի Airbus A350-900 ULR-ը, որում բիզնես դասի 67 տեղ կա եւ պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ: Ինքնաթիռում էկոնոմ դաս չկա: Singapore Airlines-ը հաղորդում է, որ թռիչքը գործարկվում է ուղեւորերի պահանջարկի շնորհիվ: Ընկերությունը 2004-ին արդեն իրականացրել էր նման չվերթ , սակայն 2013-ին շատ բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները