Թրամփի նախընտրական շտաբին հաղթանակի համար խորամանկություններ են առաջարկել

19:58   11 Հոկտեմբեր 2018    138

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորթի հետ աշխատող գործարար Ռիք Գեյսթսը 2016-ին դիմել է իսրայելական Psy-Group ֆիրմային՝ խնդրելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի ծրագիր մշակել:

Նշվում է, որ Գեյթսը Psy-Group ընկերությունից ծրագիր է խնդրել՝ առցանց լսարանի մանիպուլյացիայի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆիրման առաջարկել է սոցկայքերում բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ բացել՝ նախագահի թեկնածուներին վնասելու համար:

Բացի այդ, իսրայելցի փորձագետները Թրամփին առաջարկել են գաղտնի տեղեկատվություն հավաքել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին:

Պարբերականն ընդգծում է, որ տվյալ պահին հայտնի չէ՝ արդյոք Թրամփի նախընտրական շտաբն օգտվե՞լ է այդ առաջարկություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները