Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա ընդհանուր խնդիրը. Պուտին

17:37   11 Հոկտեմբեր 2018    214

Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք Է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը:

Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողությանը:

Պուտինի խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար: Օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաեւ միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթեւացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները