Մեծ Բրիտանիայի խորհրդարանում առաջին անգամ ռոբոտ ելույթ կունենա

18:19   11 Հոկտեմբեր 2018    247

Փեփեր անունով ռոբոտը կդառնա ոչ մարդկային ծագում ունեցող առաջին «արարածը», որ ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, գրում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ ռոբոտին հրավիրել է Համայնքների պալատի կրթական հարցերով հանձնաժողովը:

Նշվում է, որ Միդլսեքսի համալսարանը ներկայացնող Փեփերի ելույթը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հատկանշական է, որ ռոբոտը խոսելու է ներկայում ամենավիճահարույց թեմաներից մեկի՝ արհեստական բանականության ստեղծման, ինչպես նաև ռոբոտաշինության ու չորրորդ արդյունաբերական հեղափոխության շուրջ:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Փեփերին նախապես ծրագրավորելու են խորհրդարանականների հարցերին պատասխանելու համար, թե այն պատասխանները կտա արհեստական բանականության օգնությամբ:

Փեփերը ստեղծվել է ճապոնական SoftBank-ի կողմից ու ներկայացվել 2014թ.: Ռոբոտը համալրված է չորս բարձրախոսով, երկու HD տեսախցիկով, թաչսքրինով:

/embed" frameborder="0">

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները