Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

17:50   11 Հոկտեմբեր 2018    236

Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:

BBC հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարի վրա մի քանի մարդ Է հարձակվել, երբ նա գնում Էր մարզասրահ, որը գտնվում Է քաղաքի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում: Առեւանգման պատճառը հայտնի չԷ, նշում Է հեռուստաալիքը: Ոստիկանությունն առեւանգմանը մասնակցելու կասկածանքով բերման Է ենթարկել երեք մարդու, որոնցից երկուսը կարող են օտարերկրյա քաղաքացիներ լինել:

Forbes հրատարակությունը 43-ամյա Դյուջիին ներկայացնում Է որպես Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը եւ միակ միլիարդատերը Տանզանիայում:

Նրա կարողությունը գնահատվում Է 1,5 մլրդ դոլար: Նա METL Group ընկերության գլխավոր տնօրենն Է, որը նրա հոր կողմից հիմնադրվել Է 1970-ական թվականներին: METL-ն աշխատում Է առեւտրի, հեռահաղորդակցությունների, ֆինանսական ծառայությունների, Էներգետիկայի, լոգիստիկայի ոլորտում եւ այլ ուղղություններում, նշում Է Forbes-ը: 2016 թվականին Դյուջին միացել Է այսպես կոչված «Նվիրաբերման երդմանը», խոստանալով իր կարողության առնվազն կեսը տրամադրել բարեգործությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տանզանիա  


Վերնագիրի այլ պիտակները