Coca-Cola ընկերությունը մեր մոլորակի գլխավոր աղտոտողն է

22:09   11 Հոկտեմբեր 2018    226

«Գրինփիս» կազմակերպությունը 42 երկրներում ավելի քան 200 ստուգումներ է անցկացրել․ նրանք քաղաքային այգիներից եւ պուրակներից, ինչպես նաեւ՝ լողափերից հավաքել են պլաստիկ իրեր եւ ուսումնասիրել են, թե որ ընկերություններին են դրանք պատկանում։

Ստուգումներն անցել են #Breakfreefromplastic ծրագրի շրջանակներում։ Ակցիային մասնակցել են 10 հազար կամավորներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ակցիայի ընթացքում հավաքվել է 188 հազար միավոր թափոն։ 42-ից 40 երկրներում, իսկ ավելի ճիշտ կետերի 75 տոկոսում գտնվել են Coca-Cola ընկերության արտադրանքի շշեր, փաթեթավորումներ։ Թափոնների 14 տոկոսը պատկանել են այս ընկերությանը, ինչպես նաեւ՝ PepsiCo-ին եւ Nestle-ին։

Պլաստիկը սննդի աշխարհում ամենատարածված փաթեթավորման տեսակն է։ Տարբեր երկրներից բնապահպան ակտիվիստները հանդես են գալիս դրանից հրաժարվելու կամ դրա օգտագործումը կրճատելու օգտին՝ նշելով, որ պլաստիկի քայքայման համար շատ ժամանակ է պահանջվում, որի պատճառով այն վնասում է համաշխարհային օվկիանոսի եւ երկրի մյուս բնակիչներին։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Coca-Cola  


Վերնագիրի այլ պիտակները