Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում

20:22   11 Հոկտեմբեր 2018    199

Ամբողջ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում քաղցի ու թերսնման խնդրից, ընդ որում՝ աֆրիկյան երկրներն այդ վարկանիշի ռեկորդակիրներն են, վկայում է «Սովի ընդհանուր ցուցիչ» ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe–ի և Concern Worldwide–ի հետ համատեղ։

Հաղորդվում է, որ 2018 թվականի ցուցանիշը հասել է առավելագույնի այս զեկույցի հրապարակման ժամանակից ի վեր։ Զեկույցի տվյալներով՝ ներկայումս շուրջ 124 միլիոն մարդ տառապում են քաղցից երկու տարի առաջ 80 միլիոնի համեմատ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միաժամանակ նշվում է, որ հարկադիր տեղահանվածների թիվը, որոնք բախվել են քաղցի ու ոչ բավարար սնման խնդրին, հասել է մոտ 70 միլիոն մարդու։

Աֆրիկայի վեց երկրներում, որոնց թվում՝ Չադը, Հաիթին, Մադագասկարը, Սիերրա Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրը առավել լուրջ վտանգ է ներկայացնում։ Սովից տառապաող բնակչության առումով ամենածայրահեղ իրավիճակը արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։

Զեկույցի տվյալներով՝ այս տարի շատ երկրներում արձանագրվել է նշանակալի առաջընթաց քաղցի հաղթահարման հարցում վարվող քաղաքականության և մի շարք ծրագրերի շնորհիվ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները