Զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքն՝ ըստ փորձագետների

20:34   11 Հոկտեմբեր 2018    233

Փորձագետները կազմել են զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը։ Վարկանշով առաջին տեղում Դուբայն է, որտեղ զբոսաշրջիկները միջինը 537 դոլար են ծախսում։

Երկրորդ տեղում Փարիզն է, որտեղ զբոսաշրջիկները միջինը 301 դոլար են թողնում։ Առաջին եռյակը սահմանափակում է Սինգապուրը՝ 286 դոլարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հնգյակում են Սեուլը՝ 181 դոլար, եւ Բանգկոկը՝ 173 դոլար։ Բացի այդ, ամենաթանկ քաղաքների վարկանշային ցուցակում են հայտնվել Տոկիոն՝ 154 դոլար, Լոնդոնը՝ 153 դոլար, եւ Նյու Յորքը՝ 147 դոլար։

Նշվում է, որ ցուցակը կազմելու համար Mastercard-ն օգտագործել է զբոսաշրջիկների վճարման գործողությունները աշխարհի 162 քաղաքներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները