Այսօր մեկնարկում է աշխարհի ամենաերկար չվերթը, որը 19 ժամ է տևելու

20:41   11 Հոկտեմբեր 2018    163

Աշխարհի ամենաերկար չվերթի համար մենամարտն սկսվել է. այսօր օդ է բարձրանում Սինգապուր-Նյու Յորք չվերթն իրականացնող ինքնաթիռը:

Ինչպես հայտնում է BBC-ն, Singapore Airlines ավիաընկերությունը վերսկսվում է չվերթները հինգ տարի առաջ դադարեցրած երթուղուվ, որը չափազանց թանկարժեք էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օդանավն ավելի քան 15 000 կմ տարածություն կանցնի նշանակված վայր հասնելու համար, իսկ թռիչքը կտևի 19 ժամ:

Նշենք, որ մինչ այս պահն ամենաերկար թռիչքն իրականացրել է Qatar Airways ընկերության օդանավը՝ 17.5 ժամում Դոհայից հասնելով Օքլենդ (Ավստրալիա):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սինգապուր-Նյու Յորք չվերթում էկոնոմ դասի տեղեր չեն լինելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները