Շվեյցարիայի նախագահի լուսանկարն ապշեցրել է սոցցանցի օգտատերերին

20:55   11 Հոկտեմբեր 2018    318

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը, որում նա պատկերված է պարզապես ճանապարհի եզրաքարին նստած, մեծ տարածում է գտել սոցցանցերում:

Ինչպես գրում է Euromag-ը՝ հղում անելով շվեյցարական աղբյուրին, Նյու Յորքում եզրաքարին նստած նախագահի լուսանկարը «պայթեցրել է համացանցը», սակայն Շվեյցարիայի համար այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնապահների են շրջում», - գրել է շվեյցարական կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսանկարն արվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ, որն անցկացվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում: Նման կարևոր պաշտոնյան, որն ուղղակի նստել էր գետնին, գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը:

Նշենք, որ Շվեյցարիայում նախագահը փոխվում է ամեն տարի. նրանք ընտրվում են նախարարների դաշնային կառավարության 7 անդամի շարքից:


Թեև Բերսեն այս տարի նախագահ է ընտրվել, առավել կարևոր է ներքին գործերի նախարարի նրա պաշտոնը, որը կարգավորում է հասարակական, սոցիալական, առողջապահական և մշակութային հարցեր: Շվեյցարիայում չկան առանձին առողջապահության և մշակույթի նախարարություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները