Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ժայռի

21:04   11 Հոկտեմբեր 2018    244

Թուրքիայի Անթալիա նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է ժայռի, այս մասին:

Տուժել է 28 մարդ, նրանցից 25-ը հիմնականում Ռումինիայի քաղաքացիներ են: Մյուս 3 տուժածները երկու զբոսավարն ու վարորդն են, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել վարորդի՝ լեռնային տեղանքում ղեկի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները