Միջազգային տիեզերակայանի հրամանատարը մեկնաբանել է «Սոյուզի» վթարը

21:25   11 Հոկտեմբեր 2018    199

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատար Ալեքսանդր Գերսթը հայտարարել է, որ «Սոյուզի» հետ տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ այն հիանալի տիեզերանավ է, որն ունակ է փրկելու տիեզերագնացներին:

«Ուրախ եմ, որ մեր ընկերների հետ ամեն ինչ կարգին է: Շնորհակալություն ավելի քան 1000 մարդուց բաղկացած որոնողա-փրկարարական ծառայությանը: Այս օրը նորից ցույց տվեց, թե որքան հոյակապ տիեզերանավ է «Սոյուզը», քանի որ կարող է անձնակազմը փրկել նման վթարից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Գերսթը:

«Տիեզերք թռչելը դժվար է: Մենք պետք է հետագայում ևս փորձենք՝ ի շահ մարդկության», - հավելել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Տիեզերագնացների թիմին դեպի Միջազգային տիեզերակայան տեղափոխող ռուսական «Սոյուզ» հրթիռակրի երկրորդ աստիճանի շարժիչներն այսօր վթարային անջատում են ունեցել թռիչքի մեկնարկից քիչ անց:
Տիեզերագնացներից ոչ մեկը չի տուժել:

Ինչպես նշվում է, վթարը, հավանաբար տեղի է ունեցել այն պատճառով, որ հրթիռակրի առաջին աստիճանի 4 մասերից մեկը չի առանձնացել ճիշտ ժամանակին, իսկ երբ առանձնացել է, հարվածել է կենտրոնական բլոկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները