Օդաչուներն անվանել են ինքնաթիռներում հեռախոսներն արգելելու հնարավոր պատճառը

21:34   11 Հոկտեմբեր 2018    217

American Airlines ավիաընկերության օդաչու Պատրիկ Սմիթը ենթադրություն է արել, թե ինչ պատճառով ավիաընկերությունները կարող են արգելել օդանավի մեջ հեռախոսի օգտագործումը:

«Հեռախոսների օգտագործման արգելքը, ավելի շուտ, կապված է ոչ թե տեխնիկական, այլ սոցիալական հարցերի հետ: Դուք կհամաձայնեի՞ք թռչել ինքնաթիռով և լսել 200 ուղևորների միաժամանակյա զրույցը ամբողջ թռիչքի ընթացքում», – բացատրել է Սմիթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև վստահեցրել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս թռիչքի ժամանակ հեռախոսներ օգտագործել։ Կառավարման համակարգերը այնքան կատարելագործված են, որ հեռախոսները դժվար թե խնդիրներ ստեղծեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները