Բելգիայում տեխսպասարկման ժամանակ հրդեհվել է F-16 կործանիչը

21:44   11 Հոկտեմբեր 2018    217

F-16 կործանիչը բելգիական ավիաբազայում տեխնիկական սպասարկման ժամանակ հրդեհվել է, տուժել են երկու աշխատակիցներ։

Լուրջ դեպք է տեղի ունեցել Ֆլորեն ավիաբազայում, որը Բելգիայի հարավ-արեւելքում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հինգշաբթի, մոտ 14։10-ին հրդեհ է բռնկվել F-16-ի սպասարկման աշխատանքների ժամանակ։ Ինքնաթիռն այրվել է, երկրորդ ինքնաթիռը լրջորեն վնասվել է։ Տուժել են երկու տեխնիկները, որոնց տեղում օգնություն է ցուցաբերվել՝ տեղեկացնում է Բելգիայի պաշտպանության նախարարությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները