Ֆիզիկոսները հրապարակել են Սթիվեն Հոքինգի վերջին հոդվածը

09:00   12 Հոկտեմբեր 2018    253

Քեմբրիջի ու Հարվարդի համալսարաններից գիտնականները հրապարակել են Սթիվեն Հոքինգի հետ համահեղինակած վերջին գիտական հոդվածը, որը գրվել էր նշանավոր ֆիզիկոսի մասնակցությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ վերջին աշխատանքում Հոքինգն ու նրա գործընկերները պատմում են, թե ինչ պոտենցիալ յուրահատկություններ են ձեռք բերում որոշակի առարկաներ սեւ խոռոչ ընկնելուց հետո:

Քեմբրիջի համալսարանից ֆիզիկոս եւ տեսաբան, ինչպես նաեւ վերջին աշխատանքի համահեղինակ, պրոֆեսոր Մալքոլմ Փերրին նշել է, որ այս թեմայի շուրջ Սթիվեն Հոքինգը աշխատել է վերջին 40 տարում։

Վերջին գիտական հոդվածում Հոքինգը եւ նրա գործընկերները փորձել են պարզել, թե ինչպես կարող է սեւ խոռոչում տեղակայված օբյեկտի մասին տեղեկությունը պահպանվել ու վերականգնվել այն պայմանում, որ սեւ խոռոչը ունի «կյանքի սահմանափակ շրջափուլ եւ ժամանակի հետ անհետանում է»։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆիզիկոս տեսաբանը մահացել է 76 տարեկանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիզիկոսներ   Սթիվեն-Հոքինգ  


Վերնագիրի այլ պիտակները