Ճապոնիայում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

09:02   12 Հոկտեմբեր 2018    316

Ճապոնիայի հյուսիսում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո պերֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Երկրաշարժ  


Վերնագիրի այլ պիտակները