ԱԳՆ-ն արձագանքում է Փաշինյանի ելույթին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում

09:12   12 Հոկտեմբեր 2018    424

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի իր ելույթում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում արված հայտարարության մեջ Հայաստանի վարչապետը նաեւ կեղծ եւ ճշմարտությունից հեռու հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Նման հռետորաբանությունը անհամատեղելի է Դուշանբեի զրույցի ոգու հետ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը մեկնաբանելով Հայաստանի վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողի բացման արարողության ժամանակ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանի վարչապետին ճանաչել հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների խախտումը.

«Եթե վարչապետը ցանկանում է ազնիվ լինել, ապա մենք կոչ ենք անում նրան խոստովանել, որ խախտվել է եւ հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, որոնք բռնի ուժով ստիպված արտաքսվել են իրենց տներից, օկուպացված Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շրջակա տարածքներից:

Հայաստանի վարչապետը, որը նպատակադրված անվանել է հայ համայնքը «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», անտեսեց Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը ադրբեջանական համայնքի էթնիկ զտումը: Եթե Հայաստանի ղեկավարությունը դեմոկրատական կոչ է անում եւ խոսում խաղաղության ստեղծման մասին, ապա նրանք պետք է գործեն օրենքի գերակայության եւ ժողովրդավարական արժեքների համաձայն, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ այլ միջազգային կազմակերպությունների որոշումների պահանջներին, տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները եւ դուրս բերեն իրենց զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից:

Հայաստանի ղեկավարության կողմից խաղաղ գործընթացի առաջխաղացման վերաբերյալ բոլոր հայտարարությունները կմնան միակ խոսաքծություննե մինչեւ իրական քայլերը, որոնք կվերացնեն ադրբեջանական հողերի օկուպացիան եւ բռնի ուժով տեղահանված ադրբեջանցիների արժանապատիվ վերադարձը օկուպացված Լեռնային Ղարաբաղի եւ շրջակա տարածքներում իրենց տները եւ ունեցվածքը», ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանը պետք է գործի իր պարտավորությունների եւ միջազգային հանրության դիրքորոշումներին համապատասխան եւ պետք է կառուցողական ձեւով հանդես գան բանակցային գործընթացի մեջ հակամարտության խաղաղ կարգավորման եւ արդյունքում օկուպացված ադրբեջանական տարածքներից զորքերի անհապաղ դուրսբերման համար: Միայն դրանից հետո կարող է երկարատեւ խաղաղություն ձեռք բերել տարածաշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները