Ծխախոտից զրկված թուրքմեններն անցել են «ձեռքի վրայից» հատով ծխախոտ գնելուն

09:22   12 Հոկտեմբեր 2018    357

Ծխախոտի գնաճը Թուրքմենիայում հանգեցրել է նրան, որ երկրում ապրող ծխողների մեծ մասը չեն կարողանում իրենց թույլ տալ ամբողջական տուփ ծխախոտ գնել։

Այս մասին հոկտեմբերի 11-ին հաղորդում է «Թուրքմենիստանի խրոնիկա» թերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարբերականի թղթակիցները գրում են, որ հանրապետության պետական խանութներում արդեն երկրորդ ամիսն է ինչ ծխախոտ չկա։ Ծխախոտ կարելի է ձեռք բերել մասնավոր առևտրի կետերում, սակայն դա մոտ երեք անգամ ավելի թանկ կլինի։

Նախկինում 25 մանաթ արժեցող ծխախոտի տուփն այժմ կարելի է գտնել 70 մանաթով։ Նշվում է, որ մասնավոր խանութների տերերը պայմանավորվում են պետական խանութների տնօրենների հետ և նրանցից պահեստներից գնում են ծխախոտը 30-35 մանաթով։

Պարբերականը նշում է, որ երկրի իշխանությունները փակել են Իրանից եկող ծխախոտի մատակարարման ուղին։ Ծխախոտը սկսել են առգրավել նաև Աշխաբադի օդանավակայանում, չնայած որ մինչ այդ երկրի բնակիչներին թույլատրվում էր երկու տուփ ծխախոտ տեղափոխել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները