Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բրիսբենում ռազմական ինքնաթիռը թռչում շենքերի արանքով

09:32   12 Հոկտեմբեր 2018    379

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ավստրալական Բրիսբեն քաղաքում ու ցույց է տալիս՝ ինչպես է Ավստրալիայի թագավորական օդուժի ինքնաթիռը թռչում չափազանց վտանգավոր բարձրության վրա:

Boeing C-17 օդանավն ընդամենը մի քանի մետր բարձրության վրա է անցնում շենքերի վրայով ու մի պահ անգամ անցնում դրանց արանքով, ինչից հետո ավելի մեծ բարձրություն է հավաքում՝ սլանալով դեպի վեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ համացանցի օգտատերերը քննադատել են օդաչուներին նման «հիմար ու վտանգավոր» քայլի համար: «Մի փոքր սխալ, և այդ շենքներն այլևս չէին լինի»,-գրել է օգտատերերից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիսբեն   Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները